Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական ծառայությունն ավարտող Իրանի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, ում դիվանագիտական ծառայությունը ՀՀ-ում ավարտվում է: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հետևողական ջանքերի և անձնական ներդրման համար, ինչի մասին վկայում է երկու երկրների իրավապահ մարմինների միջև վերջին տարիներին խորացող համագործակցությունը:  

Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է, որ անդրազգային բնույթի հանցագործությունների՝ հատկապես թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում գործադրվող համատեղ ջանքերը, ինչպես նաև երկկողմ համագործակցության ճկուն մեխանիզմները նպաստել են իրավական խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը և դրանց արդյունավետ լուծմանը: 

Ըստ աղբյուրի՝ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ համագործակցության բոլոր ոլորտներում ունեցած առաջընթացի համար: 

Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և քննչական հանձնարարությունների կատարման օպերատիվության բարձրացման ուղղությամբ իրականացվել է արդյունավետ աշխատանք, և հույս հայտնել, որ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:

Հայերեն Русский

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել