Նեպալում բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 14 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում բողոքի ակցիա է անցկացվել սոցիալական ցանցերի արգելման մասին կառավարության որոշման դեմ։ Ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Nepal News լրատվական հարթակը։

Կատմանդուի հիվանդանոցներ են տեղափոխվել տասնյակ վիրավորներ: 

BBC-ն իր հերթին հաղորդում է, որ Կատմանդուի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել «Z սերնդի հեղափոխություն» խորագրով բողոքի ցույց, որին մասնակցել են հազարավոր ցուցարարներ: Նրանք դեմ են հանդես եկել կառավարության կողմից անցյալ շաբաթ հայտարարված որոշման դեմ, որով երկրում սահմանափակվում է սոցիալական ցանցերի և մեսենջերների, այդ թվում՝ Facebook-ի, Instagram-ի, X-ի, WhatsApp-ի, YouTube-ի աշխատանքը: Ակցիայի մասնակիցները նաև կոչ են արել վերջ դնել կոռուպցիային։

Ցուցարարները ճեղքել են արգելափակոցները և փորձել են մտնել խորհրդարանի շենք: Ոստիկանությունը ուժի է դիմել, այդ թվում՝ գործի դրել ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, մահակներ և ռետինե փամփուշտներ։

Իշխանությունները պարետային ժամ են սահմանել խորհրդարանի շրջակայքում և մայրաքաղաքի այլ կարևոր վայրերում: Կատմանդուից բացի, սոցցանցերի արգելքի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Նեպալի մի քանի խոշոր քաղաքներում: 

Այս որոշումը կայացվել է Գերագույն դատարանի հրահանգին համապատասխան, որը կառավարությանը կարգադրել է ապահովել բոլոր առցանց հարթակների ու սոցիալական ցանցերի պաշտոնական գրանցումը, որպեսզի ապահովվի անցանկալի բովանդակության մոնիթորինգի հնարավորությունը: Հարթակների հասանելիությունն արգելափակվել է այն բանից հետո, երբ դրանցից ոչ մեկը գրանցման հայտ չի ներկայացրել:

Հայերեն Русский

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը