Ոստիկանության բոլոր ծառայողները կկարողանան սթափության վիճակի ստուգում իրականացնել

3 րոպեի ընթերցում

Հայաստանում հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության բոլոր ծառայողներին սթափության վիճակի ստուգում իրականացնելու իրավասություն է տրվում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը: 

Փաթեթով առաջարկվում է ոստիկանության և փրկարար ծառայողների համար հստակեցնել կարգապահական տույժերն ու խրախուսանքները, ապահովել միասնական մոտեցում Քաղաքացիական ծառայության մասին օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա:

«Հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության բոլոր ծառայողներին վերապահել իրավասություն՝ իրականացնելու սթափության վիճակի ստուգում: Ներկայումս այդ իրավասությունը վերապահված է միայն պարեկային ծառայողներին, և մյուս ծառայողները դիմում են պարեկների աջակցությանը»,–ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է ոստիկանությունում և փրկարար ծառայությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսել կարգավորումներ, որոնց համաձայն ատեստավորման արդյունքներով տրվող հավելավճարներին զուգահեռ ոստիկանության և փրկարար ծառայողները կստանան օրենքով նախատեսված լրավճարներ և հավելումներ: 

Առաջարկվում է նաև Ոստիկանության և Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համատեքստում նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ նշված ծառայողները համապատասխան մարմնի կամ կազմակերպության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում ծառայությունից ազատվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կպահպանեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը, եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար սահմանված աշխատավարձից: 

Առաջարկվում է նախ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները, ծառայությունից ազատվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կպահպանեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը, եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Ընդ որում, պաշտոնի փոփոխության դեպքում աշխատավարձը չի պահպանվի:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում