Աշխարհ

Ղազախստանի նախագահն առաջարկում է երկպալատ խորհրդարանը վերացնելու հարցով հանրաքվե իրականացնել

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի նախագահն առաջարկում է երկպալատ խորհրդարանը վերացնելու հարցով հանրաքվե իրականացնել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առաջարկել է երկրում իրականացնել խորհրդարանական բարեփոխումներ և ստեղծել միապալատ խորհրդարան՝ ներկայիս երկպալատ խորհրդարանի փոխարեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kazinform-ը, այս մասին նախագահը հայտարարել է Ղազախստանի ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Տոկաևը նշել է, որ հարցը լուրջ է, ուստի կարիք չկա այս հարցում հապշտապ որոշումներ կայացնել ու անհրաժեշտ է այն լայն քննարկման դնել՝ հատկապես քաղաքացիական հասարակության ներսում։ 

Ղազախստանի նախագահի կարծիքով՝ հարցի քննարկումը առնվազն մեկ տարի կարող է տևել։ «Դրանից հետո 2027 թվականին կարելի է համազգային հանրաքվե իրականացնել, իսկ հետո անհրաժեշտ փոփոխությունները մտցնել Սահմանադրության մեջ։ Ես բազմիցս եմ ասել, որ պետության համար ճակատագրական բոլոր հարցերը պետք է որոշվեն ժողովրդի համաձայնությամբ»,- նշել է նա։

Տոկաևը հայտնել է նաև, որ երկրում կստեղծվի արհեստական բանականության հարցերով նախարարություն, որը գլխավորելու է փոխվարչապետը։ Ղազապստանի նախագահի խոսքով՝ տնտեսության բոլոր ճյուղերի մոդեռնիզացիայի համար հարկավոր է արհեստական բանականության զանգվածային ներդրում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում