Իրան

Իրանն արտաքսել է Ավստրալիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Իրանն արտաքսել է Ավստրալիայի դեսպանին

Իրանն, ի պատասխան Ավստրալիայի «ոչ բարեկամական գործողությունների», համաչափ միջոցներ է ձեռնարկել՝ արտաքսելով այդ երկրի դեսպանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին։

Ավստրալիան Իսլամական Հանրապետությանը մեղադրել էր հակասեմականությանն աջակցելու մեջ և վտարել Իրանի դեսպանին։

«Դիվանագիտական ​​իրավունքին համապատասխան՝ Ավստրալիայի գործողություններին ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես իջեցրել է Ավստրալիայի դիվանագիտական ​​ներկայության մակարդակն Իրանում: Ավստրալիայի դեսպանը հեռացել է երկրից», - ասել է Բաղային։

Իրանցի դիվանագետն Ավստրալիայի գործողություններն  անվանել է անընդունելի: 

«Մենք չենք ողջունում դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակի իջեցումը, քանի որ կարծում ենք, որ դրա համար ոչ մի պատճառ չի եղել: Դա էական ազդեցություն կունենա երկու երկրի միջև հարաբերությունների վրա», - հավելել է Բաղային։

Օգոստոսի 26-ին Ավստրալիան Իրանի դեսպանին հայտարարել է պերսոնա նոն գրատա և հայտնել, որ դադարեցնում է իր դեսպանատան աշխատանքն Իսլամական Հանրապետությունում՝ անվտանգության նկատառումներով: Կանբերայում նաև Թեհրանին մեղադրել են հակասեմականությանն աջակցելու մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում