Չինաստան

Չինաստանը զորահանդեսին առաջին անգամ ցուցադրել է իր ռազմավարական միջուկային տրիադան

1 րոպեի ընթերցում

Չինաստանը զորահանդեսին առաջին անգամ ցուցադրել է իր ռազմավարական միջուկային տրիադան

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը Պեկինում կայացած հանդիսավոր զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրել է հրթիռներ, որոնք ներկայացնում են երկրի ռազմավարական միջուկային տրիադան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Զորատեսի ընթացքում ցուցադրվել են «Ցզինլեյ-1» մեծ հեռահարության ավիացիոն հրթիռը, «Ցզյույլան-3» ստորջրյա բազավորման միջմայրցամաքային հրթիռը, «Դունֆեն-61» և «Դունֆեն-31» վերերկրյա բազավորման միջմայրցամաքային հրթիռները:

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը Թիենանմենի հրապարակում անցկացրել է լայնածավալ զորահանդես՝  Ճապոնական ագրեսիայի դեմ չինացի ժողովրդի դիմադրության պատերազմում և համաշխարհային հակաֆաշիստական ​​պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ: 

Հանդիսավոր զորահանդեսի եզրափակիչ մասում հրապարակի երկինք են բարձրացել 80 000 աղավնիներ և 80 000 օդապարիկներ:

Միջոցառմանը ներկա են եղել ավելի քան 20 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում