Մշակույթ

Երգիչ Սարո Գևորգյանը մասնակցում է Ղազախստանում անցկացվող Silk Way Star միջազգային հեռուստատեսային նախագծին

2 րոպեի ընթերցում

Երգիչ Սարո Գևորգյանը մասնակցում է Ղազախստանում անցկացվող Silk Way Star միջազգային հեռուստատեսային նախագծին

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում պաշտոնապես մեկնարկած Silk Way Star միջազգային հեռուստատեսային նախագծին Հայաստանից այս տարի մասնակցում է երգիչ Սարո Գևորգյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ղազախստանի Հանրապետության նախագահի հեռուստառադիո համալիրի մամուլի ծառայությունից:

Շոուն իրականացվում է Ղազախստանի Հանրապետության նախագահի հեռուստառադիո համալիրի և Չինաստանի CMG մեդիա կորպորացիայի միջև՝ Silk Way Star միջազգային նախագծի ստեղծման մասին համաձայնագրի շրջանակներում։

Սա առաջին համատեղ երաժշտական ​​նախագիծն է, որին մասնակցում են կատարողներ Հայաստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Հարավային Կորեայից:

Նախագիծը միտված է տարբեր երկրների միջև մշակութային փոխանակման զարգացմանը, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը և միջազգային ասպարեզում ազգային արվեստի ներկայացմանը: Միջոցառման ծրագրով նախատեսված են մրցութային ելույթներ, շոու և գալա համերգ: 

«Այս տարի Հայաստանը ներկայացնելու պատվին արժանացել է տաղանդավոր երգիչ Սարո Գևորգյանը: Վստահ ենք, որ նրա մասնակցությունն իրապես արտացոլում է Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը»,- նշված է կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում