Չինաստան

ՇՀԿ-ն եզակի տեղ է զբաղեցնում բազմաբևեռության ձևավորման գործընթացում. Գուտերեշ

2 րոպեի ընթերցում

ՇՀԿ-ն եզակի տեղ է զբաղեցնում բազմաբևեռության ձևավորման գործընթացում. Գուտերեշ

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) առանձնահատուկ դեր է խաղում բազմաբևեռ և կայուն աշխարհակարգի ստեղծման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովում ելույթի ընթացքում:

«Շանհայի համագործակցության կազմակերպությունը եզակի տեղ է զբաղեցնում ավելի խաղաղ, բազմակողմ և կայուն ապագայի ձևավորման գործում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ աշխարհը սրընթաց շարժվում է դեպի բազմաբևեռ կարգ, ինչին շատ բանով նպաստում են զարգացող տնտեսությունները, որոնք վերափոխում են միջազգային առևտուրը և դիվանագիտական ​​հարաբերությունների համակարգը: Գուտերեշի խոսքով՝ տեղի ունեցող փոփոխությունները պահանջում են միջազգային ինստիտուտների, ամենից առաջ ֆինանսական ինստիտուտների բարեփոխում, որպեսզի դրանք արդարացիորեն հաշվի առնեն զարգացող երկրների շահերը:

«Մենք այլևս 1945 թվականում չենք. մեր ինստիտուտները պետք է արտացոլեն այսօրվա իրողությունները», - ընդգծել է նա:

Այդ առումով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել է գլոբալ կառավարման նախաձեռնությանը, որն առաջադրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: 

ՇՀԿ գագաթնաժողովը տեղի է ունեցել Թիենծինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Դրան մասնակցել են ավելի քան 20 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է համագործակցության 15 նոր փաստաթուղթ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում