Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Սասունիկի նորակառույց դպրոցի բացման արարողությանը

2 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի նորակառույց դպրոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը մասնակցել է դպրոցի բացման արարողությանը, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել ստեղծված պայմաններին և կատարված աշխատանքներին։ Հանրապետության նախագահը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով կրթության առաջնահերթությունը Հայաստանի համար:

«Ժամանակակից աշխարհում Հայաստանի Հանրապետությունը կարող է մրցունակ լինել միայն գիտելիքով և կրթության որակով։ Պատահական չէ, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ 2021 թվականից իրականացնում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որով կառուցվում, վերակառուցվում և հիմնանորոգվում են կրթական հաստատություններ։ Վստահ եղեք՝ մեր հաջողությունները կախված են նրանից, թե ինչպիսի կրթություն ենք տալիս ապագա սերունդներին»։

Ըստ աղբյուրի՝ Վահագն Խաչատուրյանը կարևորել է կրթության դերը ոչ միայն մասնագիտական զարգացման, այլև Հայաստանի Հանրապետության ազատ ու ինքնավստահ քաղաքացի ձևավորելու գործում: «Իմ հորդորն ու խնդրանքն է՝ մեր երեխաների համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք կզգան ազատությունը, կգնահատեն այն և նվիրված կլինեն մեր պետությանը։ Մեր նպատակն է, որ նրանք կառուցեն այնպիսի Հայաստան, որի հարատևության ու հզորության հարցում որևէ մեկը կասկած չունենա»։

Ամփոփելով խոսքը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ պետք է պատրաստ լինել խաղաղության մեծ գաղափարի իրականացմանը, և մաղթել է բոլորին նոր ձեռքբերումներ և հաջողություններ։

Հայերեն English فارسی Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն