Քաղաքականություն

Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի լիարժեք անդամակցությունը ՇՀԿ-ին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի լիարժեք անդամակցությունը ՇՀԿ-ին

Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի լիարժեք անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական հրատարակություններից մեկի աղբյուրների՝ Նյու Դելիի դիրքորոշումը պայմանավորված է Պակիստանի հետ Ադրբեջանի «եղբայրական հարաբերություններով» և «հակասում է բազմակողմանի դիվանագիտության սկզբունքներին»։ 

Միևնույն ժամանակ նշվում է, որ Չինաստանը կողմ է արտահայտվել Ադրբեջանի անդամակցությանը ՇՀԿ-ին։

ՇՀԿ-ի կազմում են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը և Բելառուսը։ Հայաստանը և Ադրբեջանը, մի շարք այլ երկրների հետ միասին, ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունեն։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում