Քաղաքականություն

ՀՀ վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անունից տրված ընդունելությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անունից տրված ընդունելությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից՝ ի պատիվ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների և նրանց տիկնանց տրված պաշտոնական ընդունելությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ընդունելության մասնակիցներին դիմավորել են ՉԺՀ նախագահը՝ տիկնոջ հետ միասին, որից հետո կայացել է արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություն։

Միջոցառման ընթացքում վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը զրույցներ են ունեցել մի շարք պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց հետ։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում