ԱՄՆ-ն նավեր է ուղարկում Վենեսուելայի ափեր՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կասեցնելու նպատակով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն նավեր է տեղակայում Վենեսուելայի ափամերձ ջրեր՝ Լատինական Ամերիկայից թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու գործողության շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով MSN-ը, ամերիկացի ռազմական պաշտոնյայի տեղեկացմամբ՝ երեք դեսանտային նավեր տարածաշրջան կհասնեն առաջիկա շաբաթվա ընթացքում։ 

Տեղակայման մասին հաստատումը ստացվել է մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն հայտարարեց այդ քայլի մասին՝ նշելով, որ ԱՄՆ զինված ուժերը կփորձեն կանգնեցնել կարտելներին, որոնց մեղադրում է ֆենտանիլի և այլ թմրանյութերի մատակարարման համար։

Նրա խոսքով՝ դրանցից մեկը «Սոլես» կարտելն է (Cartel de los Soles), որը Վաշինգտոնը համարում է ահաբեկչական կազմակերպություն՝ չնայած կասկածներին դրա իրական գոյության վերաբերյալ։

AFP-ի թղթակիցները տեսել են, թե ինչպես է USS Lake Erie ռազմանավը անցնում Պանամայի ջրանցքը և շարժվում դեպի Ատլանտյան օվկիանոս։

Վաշինգտոնը մեղադրում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին թմրակարտելի ղեկավարման մեջ և նրա նկատմամբ սահմանված պարգևավճարը կրկնապատկել է մինչև 50 մլն դոլար։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն հրապարակայնորեն չի սպառնացել ներխուժել Վենեսուելա։

Ի պատասխան, Կարակասը հայտնել է, որ Կոլումբիայի հետ սահմանին տեղակայել է 15 հազար անվտանգության ուժեր, իսկ իր տարածքային ջրերը վերահսկելու է անօդաչու թռչող սարքերի և նավատորմի միջոցով։ Մադուրոն հայտարարել է նաև ավելի քան 4 միլիոն աշխարհազորայինների մոբիլիզացիայի մասին։

 

Հայերեն English

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը