ՀՀ նախագահն ընդունել է Եգիպտոսի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի  նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական ծառայության ընթացքում իրականացրած արդյունավետ աշխատանքի և երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Դեսպան Գամիլը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ընդունելության և Հայաստանում գտնվելու տարիներին Հանրապետության նախագահի ու իշխանությունների կողմից ցուցաբերված աջակցության համար։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանից տանում է ջերմ ու բարի հիշողություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա համագործակցության ներուժի իրագործման հնարավորությունները։

Կարևորվել են տարբեր մակարդակներում իրականացվող երկկողմ նախաձեռնություններն ու փոխայցելությունները, երկկողմ ներդրումների խթանման հեռանկարները, որոնք նպաստում են գործարար շրջանակների միջև կապերի խորացմանն ու նոր հարաբերությունների ձևավորմանը։

Կողմերն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ամրապնդման հեռանկարներին։ Այդ համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ դրան է միտված Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի կյանքի կոչման համար ներկայում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ընթացող զարգացումները։ 

Հայերեն العربية English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն