Մշակույթ

«Գութան» փառատոնը տոնում է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակը

2 րոպեի ընթերցում

«Գութան» փառատոնը տոնում է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակը

Հայկական ազգային երգ ու պարի ամենամյա «Գութան» փառատոնն այս տարի նվիրված է Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։ 

Փառատոնը  այս տարի կկայանա օգոստոսի 30-ին՝ Երևանի սրտում, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ)։ Միջոցառումը բացօթյա է, ինչպես միշտ` հասանելի է բոլորին և անվճար։  

Ամեն տարի «Գութան»-ի բեմում հանդես են գալիս ազգային-ավանդական երգ ու պարի ավելի քան 20 խումբ՝ ներգրավելով շուրջ 500 արտիստի։  Այս տարի հատուկ «Գութան» փառատոնին մասնակցելու համար Հայաստան է ժամանում  Ռոստովում գործող «Զարկ» հայ ավանդական երգ ու պարի խումբը։

«Գութան» 2025-ի մասնակից խմբերն են՝ «Ակունք», «Վան», «Սասնա Ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վերադարձ», «Մարաթուկցիներ», «Արեգ», «Արդվին», «Սեբաստացիներ», «Ծովակ», «Մենք ենք մեր սարերը», «Տարոնցիներ», «Գորանի», «Տավրոս», «Ծիլք», «Մենք», «Հրայրք», «Նաիրի», «Զարկ» (Ռոստով), «Դարե»։ 

«Գութան»-ի հիմնական նպատակն է պահպանել ու տարածել հայկական ազգային երգերն ու պարերը, դրանք ճանաչելի դարձնել հատկապես երիտասարդությանը և փոխանցել ապագա սերունդներին։ Միևնույն ժամանակ, փառատոնը յուրահատուկ հնարավորություն է ստեղծում Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար՝ ծանոթանալու հայկական  մշակույթին։

«Գութան» փառատոնում հատուկ տեղ են զբաղեցնում նաև նախափառատոնային «ՆախաԳութան» ինտերակտիվ համերգները, որոնք կայանում են Երևանի վարչական շրջաններում և տարբեր համայնքներում՝ հայկական մշակույթը հասցնելով ամեն անկյուն։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում