Պակիստանում 10 օրվա ընթացքում 400 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Վերջին 10 օրվա ընթացքում Պակիստանում շուրջ 400 մարդ է զոհվել, ավելի քան 190-ը՝ վիրավորվել  հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:

«Վերջին 10 օրվա ընթացքում Պակիստանում տեղացած հորդառատ անձրևների և անսպասելի  հեղեղումների պատճառով զոհվել է 400 մարդ, ավելի քան 190-ը վիրավորվել է: Ավելի քան 20 հազար մարդ անօթևան է մնում», - նշել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

Նշվում է, որ հեղեղումներից տուժածները բժշկական օգնության կարիք ունեն, նրանց անհրաժեշտ է մաքուր ջուր, հիգիենայի պարագաներ, շինանյութեր՝ կացարաններ կառուցելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը օգնություն ցուցաբերելու համար հատկացրել է 600 հազար դոլար:

Հայերեն Русский

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը