Վիետնամում պատրաստվում են հզորագույն թայֆունի․ շուրջ կես միլիոն մարդ կտեղափոխվի առափնյա շրջաններից

1 րոպեի ընթերցում

Վիետնամի իշխանությունները մոտեցող Քաջիկի թայֆունի պատճառով պատրաստվում են ավելի քան 500 000 բնակչի տեղափոխել առափնյա չորս նահանգներից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը։

Քաջիկի թայֆունը Հարավչինական ծովով առաջ է ընթանում 175 կմ/ժ արագությամբ։ Ակնկալվում են հորդառատ անձրևներ ու հեղեղումներ։

Առափնյա մի շարք քաղաքներում առավոտից փակ են խանութներն ու սրճարանները։

Վիետնամական Vietnam Airlines և Vietjet ավիաընկերությունները վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկել են իրենց թռիչքները։ Կենտրոնական հատվածի բոլոր օդանավակայանները փակվել են թռիչքների համար։

VietnamNews-ը գրում է, որ Քաջիկին երկրում 2025 թվականին գրանցված ամենաուժեղ թայֆունն է լինելու։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան