Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ասկե Գրուպ» պողպատաձուլական ձեռնարկություն

2 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Չարենցավանի «Ասկե Գրուպ» պողպատաձուլական ձեռնարկություն, որը խոշորագույնն է Հայաստանում։ Ընկերությունը մասնագիտացած է շինարարության մեջ կիրառվող պողպատե ամրանների, ինչպես նաև հանքարդյունաբերության համար նախատեսված պողպատե աղացագնդերի արտադրությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել ձուլարանի աշխատանքներին, մասնավորապես՝ 40 տոննա հզորությամբ էլեկտրաաղեղային վառարանի շահագործմանը և անընդհատ ձուլման հոսքագծերին։

Ձուլարանի տարեկան արտադրական հզորությունը կազմում է շուրջ 300,000 տոննա, իսկ ամրանների արտադրությունը՝ մինչև 175,000 տոննա։

Ըատ աղբյուր՝ այցի շրջանակում նախագահը եղել է նաև տաք գլանաձև նախապատրաստվածքների գլոցման և աղացագնդերի արտադրամասում, որտեղ նախատեսվում է մեկ հերթափոխով տարեկան արտադրել շուրջ 20,000 տոննա արտադրանք։

Ընկերությունում միայն 2022 թվականից հետո իրականացվել է շուրջ 20 մլրդ դրամի ներդրում, որի զգալի մասը հնարավոր է դարձել պետական աջակցության գործիքների շնորհիվ։ «Ասկե Գրուպ»-ը նաև օգտվում է ներդրումային ծրագրերի շրջանակում կառավարության կողմից տրամադրվող տարբեր աջակցություններից:

Նշվում է, որ շրջայցից հետո ընկերության գրասենյակում քննարկվել են ընկերության ընթացիկ գործունեությունը և ներդրումային ծրագրերը, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանի և ալյումինե մարտկոցների արտադրության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև մետաղաձուլության ոլորտում վերջին տարիներին կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։

Հայերեն English Français

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն