Պակիստանում առնվազն 358 մարդ է զոհվել ջրհեղեղի պատճառով

1 րոպեի ընթերցում

Պակիստանի հյուսիս-արևմուտքի Խայբեր Պախտունխվայի նահանգի առնվազն 358 բնակիչ է զոհվել վերջին երեք օրվա ընթացքում սաստիկ անձրևների առաջացրած ավերիչ ջրհեղեղի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:

Տարերային աղետից տուժել են հարյուրավոր մարդիկ: Ջրհեղեղը լիովին ավերել է 349 բնակելի շենք, մոտ 450 շենք վնասվել է: Շատ շրջաններում ավերվել է տրանսպորտային ենթակառուցվածքը, վնասվել են բազային կայանները, ինչի պատճառով առաջացրել են բջջային կապի խափանումներ: Իշխանություններն ստեղծել են 456 ժամանակավոր ճամբար աղետի գոտուց տարհանված բնակիչների համար: Խայբեր Պախտունխվայում գործում է արտակարգ դրության ռեժիմ, փրկարարական գործողություններին մասնակցում են 6000 զինվորական և կամավոր: 

Պակիստանում մուսսոնային անձրևների սեզոնը սովորաբար տևում է հունիսից մինչև սեպտեմբեր՝ բերելով հորդառատ անձրևներ, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության համար, բայց հաճախ հանգեցնում են հեղեղումների և այլ բնական աղետների: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Պակիստանում տեղատարափ անձրևները կշարունակվեն մինչև սեպտեմբերի կեսերը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան