Պակիստանը վերսկսել է փրկարարական աշխատանքները ջրհեղեղից տուժած տարածքներում․ զոհերի թիվը գերազանցում է 300-ը

1 րոպեի ընթերցում

Պակիստանի իշխանություններն օգոստոսի 18-ին վերսկսել են փրկարարական աշխատանքները երկրի հյուսիս-արևմուտքում, որտեղ հորդառատ անձրևների պատճառով ավելի քան 300 մարդ է զոհվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առատ տեղումների հետևանքով որոնողափրկարարական աշխատանքները մի քանի ժամով դադարեցվել էին։

Ուրբաթ օրը սկսված հորդառատ անձրևները մարդկային կյանքեր են խլել և ավերածությունների պատճառ դարձել երկրի հյուսիսային շրջաններում։

Անձրևից առաջացած սողանքները քշել են տներ, շենքեր, տրանսպորտային միջոցներ։

Երկրի ամենատուժած շրջանում՝ Բուներում մահացել է 200 մարդ։

«Մեր առաջնահերթությունն այժմ ճանապարհների մաքրումն է, կամուրջների կառուցումը և տուժածներին օգնություն հասցնելը», - Reuters-ին հայտնել է կառավարության տարածաշրջանայի պատասխանատու Աբիդ Վազիրը։

Տեղեկատվության նախարար Աթթաուլլահ Թարարը տեղական Geo News հեռուստաընկերությանը հայտնել է, որ տուժած շրջաններ օգնություն է ուղարկվել, որի մեջ ներառված են սնունդ, դեղորայք, վերմակներ, ճամբարներ, էլեկտրական գեներատոր և ջրահեռացման պոմպեր։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան