Միացյալ Նահանգներ

Հանցավորության դեմ պայքարի շրջանակում Վաշինգտոնում մեկ գիշերվա ընթացքում շուրջ 70 մարդ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Հանցավորության դեմ պայքարի շրջանակում Վաշինգտոնում մեկ գիշերվա ընթացքում շուրջ 70 մարդ է ձերբակալվել

Վաշինգտոնում մեկ գիշերվա ընթացքում 68 մարդ է ձերբակալվել հանցագործության դեմ պայքարի դաշնային միջոցառումների շրջանակներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X սոցիալական ցանցում արված գրառմամբ հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին։

«Վաշինգտոնում ավելի քան 300 ձերբակալություն է գրանցվել, և դրանց թիվը շարունակում է աճել։ Միայն անցած գիշեր մեր դաշնային գործընկերները և Վաշինգտոնի իրավապահ մարմինները 68 ձերբակալություն են կատարել և առգրավել 15 ապօրինի զենք», - գրել է նա։

Բոնդին տեղեկացրել է, որ մեղադրանքներ են առաջադրվել սպանության մեջ կասկածվող քաղաքացիների, թմրանյութ վաճառողների և այլ հանցագործների դեմ։

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մայրաքաղաք Վաշինգտոնում հանցագործության դեմ պայքարի նոր՝ ուժեղացված միջոցառումների մեկնարկի մասին։ Հայտարարվել էր, որ տեղական ոստիկանությունը անցնում է դաշնային կառավարության անմիջական վերահսկողության տակ։ Բացի այդ, Վաշինգտոն էին ուղարկվել Ազգային գվարդիայի զորքերը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում