Վրաստան

Միջազգային երիտասարդական ճամբարի շրջանակում Հայաստանի և Վրաստանի երիտասարդները ձևավորել են միջմշակութային կապեր

1 րոպեի ընթերցում

Միջազգային երիտասարդական ճամբարի շրջանակում Հայաստանի և Վրաստանի երիտասարդները ձևավորել են միջմշակութային կապեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Վրաստանի երիտասարդական գործակալության համագործակցությամբ օգոստոսի 8-12-ը Վրաստանի Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական ճամբար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Միջոցառմանն ավելի քան 200 երիտասարդ է մասնակցել Վրաստանից և Հայաստանից։

Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 25 մասնակցից՝ այդ թվում պետության աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնների շահառուներ, կամավորներ, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ:

Ճամբարի շրջանակում երիտասարդները ձևավորել են միջմշակութային կապեր, ներկայացրել են իրենց մշակութային առանձնահատկությունները, ծանոթացել են երկու երկրների պատմությանը և մշակույթին, ինչպես նաև մասնակցել են սպորտային, ինտելեկտուալ և ժամանցային մի շարք միջոցառումների։

Ճամբարի նպատակն էր խթանել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համագործակցությունը, ամրապնդել բարեկամական հարաբերությունները և հիմք ստեղծել ապագա համատեղ ծրագրերի համար։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում