Երևան

Երևանի քաղաքապետարանը համայնքային հողերը վերադարձնում է երևանցիներին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, Աջափնյակ վարչական շրջանի արդեն մի քանի հասցեներում զավթված և անխնամ տարածքների փոխարեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով: Հերթական բակը կհամալրի դրանց շարքը: 

Քաղաքապետարանից վստահեցնում են, որ համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու և բնակիչների համար բարեկարգ միջավայր ապահովելու ջանքերը կատարվում են Երևանի բոլոր վարչական շրջաններում:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում