Հայաստան

Արտաշատում հայտնաբերվել է Հայաստանում կառուցված ամենահին եկեղեցին. Արսեն Բոբոխյանը՝ Արտաշատում պեղումների արդյունքների մասին

1 րոպեի ընթերցում

Արտաշատում հայտնաբերվել է Հայաստանում կառուցված ամենահին եկեղեցին. Արսեն Բոբոխյանը՝ Արտաշատում պեղումների արդյունքների մասին

Հայաստանի Արտաշատ քաղաքում պեղումների ընթացքում լուրջ արդյունքներ են գրանցվել։

«Արմենպրես»-ի «Գիտության շաբաթ» փոդքասթ նախագծի շրջանակներում այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ նշելով, որ Արտաշատի պեղումներն իրականացվում են հայ-գերմանական արշավախմբի կողմից։

«Արշավախումբը գեոֆիզիկական շատ մեծ հետազոտություն իրականացրեց, ինչը նշանակում է սքանավորել տարածքը, տեսնել թե հողի տակ ինչ է գտնվում, նոր գնալ պեղումների։ Շատ մեծ մակերեսներ ներառվեցին։ Արդյունքում արդեն 3 տարի է՝ պեղվում է մի կառույց, որը, պարզվեց,եկեղեցի է՝ բնական գիտությունների մեթոդներով 4-րդ դարի սկզբով թվագրվող։ Դա հնագիտորեն փաստագրված ամենավաղ եկեղեցին  է Հայաստանում։ Շատ հավանական է, որ պատմական այն գործընթացները, որոնք մենք գիտենք մեր սկզբնաղբյուրներից, իրենց, այսպես ասած, միսն ու արյունն են ստանում հնագիտության միջոցով»,-մանրամասնեց Բոբոխյանը։

Նրա խոսքով, բացի այդ, Արտաշատը՝ որպես մայրաքաղաք, շատ մեծ առնչություններ է ունեցել և պատմամշակութային գործընթացների «վկա է», որոնք պեղումներն ի հայտ են բերում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում