Կիմ Չեն Ընը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի բոլոր գործողություններին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանը կշարունակի աջակցել Ռուսաստանի ղեկավարության բոլոր գործողություններին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Կիմ Չեն Ընը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ ԿԺԴՀ-ն միշտ հավատարիմ կմնա ԿԺԴՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված պայմանագրի ոգուն, և հետագայում ևս լիովին կաջակցի Ռուսաստանի ղեկավարության ձեռնարկած բոլոր միջոցառումներին», - ասվում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ։

Երկու պետությունների ղեկավարները բարձր են գնահատել այն, որ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրին համապատասխան՝ բոլոր ոլորտներում համագործակցության հարաբերություններն էլ ավելի են խորանում ու զարգանում։ Նրանք նաև հաստատել են փոխգործակցության հետագա ամրապնդման կամքը։

Օգոստոսի 12-ին ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտինը Կիմ Չեն Ընի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է Կորեայի առաջնորդին օգոստոսի 15-ին նշվող Ազգային տոնի՝ Ճապոնիայի գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրման 80-ամյակի կապակցությամբ։

Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ երկու կողմից հաստատվել է հանձնառությունը բարեկամության, բարիդրացիության և բոլոր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն 2024 թ. հունիսի 19-ին Փհենյանում կնքված Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագրի։

Հայերեն Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին