Երևան

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը բնապահպանության վարչության հետ գործակցությամբ մեկնարկել է սոցիալական ծրագիր, որի շնորհիվ Երևանի բնակիչ 10-15 տարեկան երեխաները կարող են գրանցվել (զանգահարելով 1-05 հեռախոսահամարին) և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն»: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Կենտրոնն այսօր ընդունեց երեխաների առաջին խմբին: Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան խաղալու և խնամելու կենտրոնում ապրող շներին, ինչպես նաև սովորեցին կենդանիների հետ շփվելու կանոնները: Կրթականից  զատ ծրագիրն ունի նաև սոցիալական բաղադրիչ. ցանկության պարագայում մասնակիցները կարող են դառնալ խնամակալ:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում