Քաղաքականություն

Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Բաքվում պահվող հայ գերիների հարցը քննարկվել է հենց վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ. Նազելի Բաղդասարյան

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Բաքվում պահվող հայ գերիների հարցը քննարկվել է հենց վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ. Նազելի Բաղդասարյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը քննարկման առարկա է դարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հերքելով շրջանառվող խոսակցությունները, թե Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի կամ նրանց մի մասի վերադարձին։ 

«Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին։ 

Վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձեւաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը եւ փնտրում լուծումներ։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ընդ որում, վարչապետը հարցի մասին խոսել է ամբողջության մեջ եւ ոչ թե մասնակի»,- գրել է Բաղդասարյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում