Վրաստան

Վրաստանում կին լրագրողը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկանին ապտակելու համար

1 րոպեի ընթերցում

Վրաստանում կին լրագրողը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկանին ապտակելու համար

Բաթումի քաղաքային դատարանը վրացական «Բաթումելի» և «Նետգազետի» ինտերնետ հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին երկու տարվա ազատազրկման է դատապարտել 2025 թ. հունվարին Աջարիայի մայրաքաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Բաթումի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ամագլոբելիի կալանավորումը լայն արձագանք է առաջացրել, այդ թվում՝ Եվրոպայում։ Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց բանաձևերում կոչ են արել Վրաստանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Դատախազության կողմից առաջարկություններ են եղել ձևակերպել դատավարական համաձայնագիր, որի համաձայն Ամագլոբելին կընդուներ իր մեղքը և կազատվեր նախնական կալանքից, սակայն դա տեղի չի ունեցել։

Վրացական ընդդիմության ներկայացուցիչներն Ամագլոբելիին համարում են գործող իշխանությունների դեմ պայքարի խորհրդանիշ։ 

Իրենց հերթին վրացական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ ոստիկանի վրա ցանկացած հարձակում պետք է խստորեն պատժվի օրենքի շրջանակներում։

Այժմ Բաթումում ընդդիմության կողմնակիցները ցույց են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել Ամագլոբելիին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում