Աշխարհ

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի հետ սահմանից կհանի քարոզչական բարձրախոսները

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի հետ սահմանից կհանի քարոզչական բարձրախոսները

Կորեայի Հանրապետության զինված ուժերն օգոստոսի 4-ից սկսել են ԿԺԴՀ-ի հետ սահմանից հանել բարձրախոսները, որոնք  նախատեսված էին Ժողովրդական Հանրապետության կողմն ուղղված  քարոզչական հեռարձակումների համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալը:

«Այսօրվանից զինված ուժերը սկսել են հանել բարձրախոսները, որոնք նախատեսված էին դեպի Հյուսիս հեռարձակման համար: Դա չի ազդի բանակի մարտունակության վրա և կդառնա գործնական միջոց, որը կօգնի նվազեցնելու լարվածությունը Հարավի և Հյուսիսի միջև», - ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Լի Գյոն Հոն: Նա հավելել է, որ այդ հարցի վերաբերյալ ԿԺԴՀ-ի հետ նախնական համաձայնություն չի եղել:

Լի Գյոն Հոն պարզաբանել է, որ  2 - 3 օրվա ընթացքում կապամոնտաժվեն բոլոր ստացիոնար սարքավորումները: Yonhap գործակալության տվյալներով՝ սահմանային շրջաններում կա մոտ 20 բարձրախոս: 

Հունիսի 11-ին Կորեայի Հանրապետության նոր նախագահ Լի Չժե Մյոնը կարգադրել էր դադարեցնել սահմանային հեռարձակումն այդ սարքերով: Ի պատասխան՝ ԿԺԴՀ-ն դադարեցրել էր աղմուկի հեռարձակումը: 

Հունիսի սկզբին պաշտոնը ստանձնած Լի Չժե Մյոնը, ի տարբերություն իր նախորդի, հանդես է գալիս Փհենյանի հետ երկխոսության օգտին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում