Աշխարհ

Աֆղանստանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանի հյուսիս-արևելքում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել գիշերը՝ ցնցելով Թախար նահանգի որոշ հատվածներ և հարակից շրջաններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է աֆղանական Khaama Press լրատվական գործակալությունը։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով գիշերը 01:03-ին, էպիկենտրոնը գտնվել է Թալոքան քաղաքից 94 կիլոմետր հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 114 կիլոմետր խորության վրա։

Մի քանի շրջանների, այդ թվում՝ Ֆարխարի բնակիչները հայտնել են, որ զգացել են ցնցումները: 

Նախնական գնահատականները համաձայն՝ ցնցումը թույլ է եղել, զգալի վնասներ չկան: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում