Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է

2 րոպեի ընթերցում

Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի շարունակում է կայուն աճ գրանցել։ 2024 թվականին Հայաստան է ժամանել շուրջ 180 հազար իրանցի զբոսաշրջիկ, ինչը 30 հազարով ավելի է դրան նախորդած տարվա ցուցանիշից։  2021 թվականի համեմատ՝ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է։ 

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ 

«Կարելի է վստահորեն ասել, որ Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը տարեկան ավելանում է ավելի քան 10 տոկոսով։ 2025 թվականի առաջին կիսամյակի տվյալներն էլ վկայում են շարունակվող դրական միտման մասին։ Եթե 2024-ի նույն ժամանակահատվածում ունեցել ենք 69 հազար այցելու Իրանից, ապա այս տարի՝ արդեն 77 հազար» ,-նշեց Գևորգյանը։ 

Զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները կարևորում են իրադարձային զբոսաշրջության դերը, որը հատկապես գրավիչ է Իրանից ժամանող այցելուների համար։

«Շատ հաճախ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս հատուկ որևէ միջոցառման մասնակցելու նպատակով։ Սա խոսում է այն մասին, որ իրադարձային զբոսաշրջությունն իրական ներուժ ունի՝ տնտեսական և մշակութային առումներով»,- ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը՝ ընդգծելով նաև գործընկեր կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը:  

Հայերեն العربية English Español فارسی Français Русский 中文

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան