ՀՀ ԲՏԱ նախարարը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները քննարկել են առցանց միջավայրում երեխաների անվտանգության բարձրացման հարցեր

3 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 31-ին ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչներին՝ Քրիստինե Վայգանդի գլխավորությամբ։ Հանդիպման նպատակն էր քննարկել երեխաների առցանց միջավայրում պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը և կրթական հնարավորությունների ընդլայնմանը միտված նախաձեռնությունները։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, քննարկման շրջանակում կողմերն անդրադարձել են մի շարք առաջնահերթ ուղղությունների, այդ թվում՝ երեխաների առցանց անվտանգության ապահովմանը, այդ համատեքստում տեխնոլոգիական ոլորտում ոչ ֆորմալ կրթության զարգացմանը և հոգեկան առողջության ոլորտում նոր թվային լուծումների ներդրմանը։ Հանդիպումն ուղղված էր արդյունավետ համագործակցության ճանապարհային քարտեզի մշակմանը՝ նպատակ ունենալով ստեղծել անվտանգ, կրթական և հզորացնող թվային միջավայր, որը կնպաստի երեխաների և երիտասարդների լիարժեք զարգացմանը։

Նախարար Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ պրոֆեսիոնալ, հետևողական և հոգատար համագործակցության համար, ներկայացրել է նախարարության տեսլականը երեխաների առցանց պաշտպանության ռազմավարության և հետագա գործողությունների վերաբերյալ։ Նախարարն առանձնացրել է մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ կիբեռգրագիտության խթանումը հանրության կրթության մակարդակի բարձրացման միջոցով, միջազգային առաջատար ընկերությունների ներգրավմամբ տեխնոլոգիական լուծումների կիրարկումը, երեխաների պաշտպանության նպատակով օրենսդրական սահմանափակումների ներդրումը, ինչպես նաև քաղաքական և իրավական մեխանիզմների զարգացումը՝ արդյունավետ և կայուն համակարգերի հաստատման ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն իր հերթին ներկայացրել է Հայաստանում իրականացված և ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ մասնավորապես ոչ ֆորմալ կրթության խթանման, տեսախաղերի միջոցով կիբեռգրագիտության զարգացման, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի ձևավորման, ինչպես նաև հոգեկան առողջության պահպանման ուղղությամբ կատարված քայլերը։

Հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ուղղված համագործակցության հաջորդ փուլերի ձևավորմանը։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան