Աշխարհ

Կամչատկայի երկրաշարժի պատճառով տարհանման ընթացքում Ճապոնիայում կան զոհ և վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Կամչատկայի երկրաշարժի պատճառով տարհանման ընթացքում Ճապոնիայում կան զոհ և վիրավորներ

Կամչատկայի երկրաշարժի և դրա հետևանքով ցունամիի վտանգով պայմանավորված տարհանումների ընթացքում Ճապոնիայում մեկ մարդ մահացել է, ևս յոթը՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։

Փրկարար ծառայության տվյալներով՝ մեկ մարդ մահացել է ավտովթարի հետևանքով, երբ փորձել է տարհանվել Կումամոտո պրեֆեկտուրայի ափամերձ տարածքից իր սեփական մեքենայով. վարորդը կորցրել է կառավարումը լեռնային ճանապարհին։ 

Տարհանման ժամանակ ևա յոթ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ 

Ճապոնիայում շարունակում է ուժի մեջ մնալ ցունամիի մասին նախազգուշացումը երկրի գրեթե ամբողջ խաղաղօվկիանոսյան ափի համար։ Հուլիսի 30-ին երկրի արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային շրջանների ափամերձ հատվածում ալիքների բարձրությունը հասել է 20 սմ-ից մինչև 1.3 մետրի։

Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափի մոտ 2 միլիոն բնակիչ տարհանման հրաման է ստացել։ Երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը կոչ է անում տարհանվածներին չվերադառնալ տներ, մինչև ցունամիի մասին նախազգուշացումը լիովին չվերանա։

Հուլիսի 30-ի առավոտյան Կամչատկայի ափերի մոտ տեղի էր ունեցել հզոր երկրաշարժ, որն ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր։ Երկրաշարժի ուժգնությունը հասել է 8.8 մագնիտուդի։

Երկրաշարժը ցունամիների պատճառ է դարձել Խաղաղ օվկիանոսում։ Մասնավորապես, ցունամիի վտանգի մասին հայտարարել են Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ֆիլիպինների իշխանությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում