Սպորտ

Հայաստանը ևս երկու մեդալակիր ունեցավ ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

51kg GR - Marat Atshemyan (ARM)
51kg GR - Marat Atshemyan (ARM)

Հայաստանը ներկայացնող Մարատ Աճեմյանն ու Զավեն Մեժլումյանը դարձել են ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից։ 

Աթենքում ընթացող առաջնության 55 կգ քաշայինների պայքարում Աճեմյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ: Մինչ այդ էլ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոնը սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսը ներկայացնող մարզիկի նկատմամբ:

60 կգ քաշային Զավեն Մեժլումյանը, որն իր նորամուտն էր նշում միջազգային ասպարեզում, բրոնզե մեդալի համար պայքարում 5:2 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշին: Մեժլումյանը սփոփիչ գոտեմարտում 5:0 հաշվով առավելության էր հասել մեքսիկացի ըմբիշի նկատմամբ:

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 65 կգ քաշային Ջանես Նազարյանը Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր:

Ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 3-ը: Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում