ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը շրջայց է կատարել Կապանում և այցելել տեղի օդանավակայան

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը շրջայց է կատարել Կապանում և այցելել տեղի օդանավակայան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզային այցի ընթացքում՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Կապանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Կապանի համայնքապետը նախագահին ներկայացրել է քաղաքային ենթակառուցվածքների բարեկարգման ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև Կապանի նոր կառուցվող քաղաքապետարանի վարչական շենքի շինարարության ընթացքի վերաբերյալ մանրամասներ։

Շրջայցի ավարտին նախագահն այցելել է նկարիչ Հրանտ Դանիելյանի նորաբաց տուն-թանգարան, ծանոթացել արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը։

ՀՀ նախագահը նաև այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել վերջինիս աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում