Իրավունք

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսանդրո Ֆերանտիին

2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսանդրո Ֆերանտիին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ողջունելով դեսպանին՝ Արթուր Պողոսյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ կողմերի միջև համագործակցության շարունակականության ապահովման ուղղությամբ դրսևորած պատրաստակամության համար:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է իրավական փոխօգնության շրջանակներում Քննչական կոմիտեի կողմից Իտալիայի իրավապահ մարմիններին ուղարկված փոխօգնության խնդրանքներին, քրեական վարույթներով ցուցաբերվող իրավական օգնությանը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ մի շարք դեպքերով իրավական փոխօգնության շրջանակներում ստացված հարցումներն էական նշանակություն են ունեցել հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթների ընթացքը լուծելու համար:

Նշվում է, որ կողմերը քննարկել են փորձաքննությունների և տեխնոլոգիական միջոցների կիրառման ոլորտում փորձի փոխանակման, քննիչների համատեղ մասնագիտական վերապատրաստումների, փոխայցելությունների հնարավորությունները:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադարձ կապերն առավել ընդլայնելու, սերտ համագործակցություն ապահովելու և փորձի փոխանակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում