Կրթություն

ԿԳՄՍ նախարարությունը կսկսի ուսուցիչների առանձին ընդունելություն

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը կսկսի ուսուցիչների առանձին ընդունելություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օգոստոսի 21-ից սկսած յուրաքանչյուր հինգշաբթի կիրականացնի ուսուցիչների առանձին ընդունելություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-իր իր էջում հայտնել է նախարար Ժաննա Անդրեասյանը: 

«Սիրելի ուսուցիչներ, այս գարնանից առանձին ընդունելություն նախատեսեցինք սովորողների համար, և այդ ժամանակից ի վեր պարբերաբար դիմում եք, որպեսզի ուսուցիչներն էլ ունենան այդ հնարավորությունը»,-գրել է նախարարը:

Անդրեասյանը կարևորել է այդ ուղիղ կապն ու պարբերական հարթակի առկայությունը՝ թե ուսուցիչների, թե իր համար: 

«Ուստի այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն։ Ընդ որում, կարող են դիմել և գրանցվել նաև մարդիկ, որ դեռ ուսուցիչ չեն աշխատում, բայց նման ցանկություն ունեն»-հայտնել է նա:

Ընդունելությունը կիրականացվի յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 15:00-17:00-ն՝ սկսած օգոստոսի 21-ից։ Նախարարը հորդորել է նախապես գրանցվել՝ գրելով [email protected] հասցեին։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում