Հայաստանի հրաձգության հավաքականը ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով է վերադարձել վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունից

3 րոպեի ընթերցում

Հայաստանի հրաձգության հավաքականն ընդլայնված կազմով մասնակցում է Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմաբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտտի նախարարությունից հայտնում են, որ վազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարն ավարտվել է Հայաստանի թիմի հաջողությամբ. Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը 383 միավորով գրավել է երկրորդ հորիզոնականը։ Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, թիմային հաշվարկում ևս արժանացել են թիմային ոսկե մեդալին։

Մեծահասակների վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի անհատական պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Արուսյակ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Որակավորման փուլում Գրիգորյանը խոցել է 559 միավոր և հայտնվել լավագույն քառյակում։ Բրոնզե մեդալի համար պայքարում նա 8:6 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհու նկատմամբ:

Մեծահասակների վազող թիրախ խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան եռյակը 1103 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող։

Մեծահասակների վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի թիմային պայքարում Գոռ Խաչատրյան / Հովհաննես Մարգարյան / Հայկ Մինասյան եռյակը 1696 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող։ Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Վազող թիրախ միքս մրցաձևում Հովհաննես Մարգարյան / Արուսյակ Գրիգորյան զույգը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Որակավորման փուլում Մարգարյանն ու Գրիգորյանը 381 միավորով անցել են կիսաեզրափակիչ։ Լավագույն քառյակի պայքարում նրանք նախ 4:6 հաշվով զիջել են ուկրաինացի մարզիկներին, ապա 8:6 հաշվով առավելության են հասել բրոնզե մեդալի համար պայքարում և կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում, իսկ Լիլիթ Մկրտչյանը դարձել է արծաթե մեդալակիր։ Որակավորման փուլում Ազատյանը խոցել է 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցել են կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթել են մրցակիցներին և դուրս եկել եզրափակիչ։ Ոսկե մեդալի համար պայքարում հայ հրաձիգներից դիպուկ է գտնվել Ազատյանը, որը 7:5 հաշվով հաղթանակ է տարել:

Վազող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում Աիդա Ազատյանը 369 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 7-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։

Հայերեն العربية Русский Türkçe

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ