Հասարակական

Գյումրու քաղաքապետը շատրվանների քննադատված երաժշտությունը հաքերների ձեռքի գործն է համարում

2 րոպեի ընթերցում

Գյումրու քաղաքապետը շատրվանների քննադատված երաժշտությունը հաքերների ձեռքի գործն է համարում

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեկնաբանեց, թե ինչու է հուլիսի 27-ի երեկոյան Գյումրու երգող շատրվաններում հնչել ռուսական «Դոլյա Վորովսկայա» երգը: 
Ղուկասյանը նշեց, թե դա հատուկ է արվել։ «Ես անձամբ ոտքով շրջում եմ քաղաքի այդ հատվածում, մշտապես դասական հաճելի երաժշտություն է հնչում։ Գիտեին, որ իմ պաշտոնավարման 100 օրն է, ասուլիս եմ տալու՝ դիտավորյալ արեցին։ Հիմա հաքերներն ինչ ասես կարող են անել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վարդան Ղուկասյանը՝ պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում: 

Նշենք, որ մինչ այդ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջը պարզաբանել էր, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ «Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել խնդիրը։ Շահագործումը սպասարկող պատասխանատուի նկատմամբ՝ բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժ։ Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար։ Տեխնիկական անսարքությունը վերացվել է, և քաղաքապետարանը վստահեցնում է, որ վերահսկողությունը խստացվելու է, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն»,– նշված է քաղաքապետարանի էջում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում