Մալայզիայում մեկնարկել են Թաիլանդի և Կամբոջայի միջև հրադադարի բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Մալայզիայում մեկնարկել են Կամբոջայի և Թաիլանդի սահմանային հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Մալայզիայի Bernama  պետական լրատվական գործակալությունը։

Բանակցություններին մասնակցում են Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարն ու Կամբոջայի վարչապետը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ հանդիպմանը մասնակցելու են նաև ԱՄՆ պետդեպի պաշտոնյաներ։ 

Հուլիսի 26-ին, ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Կամբոջայի վարչապետի և Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարի հետ, ինչից հետո հայտարարել, որ երկու կողմերն էլ պատրաստ են բանակցել հրադադարի շուրջ։

Հուլիսի 27-ին Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը հայտարարել էր, որ Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում հուլիսի 28-ին։ 

Կամբոջայի և Թաիլանդի միջև վեճն ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի և սկսվել է այն պահից, ինչ երկու երկրների միջև ֆրանսիական օկուպացիայից հետո գծվել են սահմանները։ Իրավիճակը լարվել էր 2008 թվականին, երբ Կամբոջան փորձեց վիճարկելի տարածքում գտնվող 11-րդ դարի տաճարը գրանցել որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր։ Այս քայլը լուրջ դիմադրության արժանացավ Թաիլանդի կողմից։

Տարիների ընթացքում կողմերի միջև ժամանակ առ ժամանակ վերսկսված բախումները զոհերի պատճառ են դարձել երկու կողմերում էլ։  

Վերջին երկու ամսում երկրները սահմանային սահմանափակումներ էին սահմանել մեկը մյուսի համար։ Կամբոջան արգելել էր Թաիլանդից այնպիսի ապրանքների ներմուծումը, ինչպիսիք են մրգերն ու բանջարեղենները, ինչպես նաև դադարեցրել էր էլեկտրաէներգիայի և համացանցի ծառայությունների ներմուծումը։ 

Վերջին շաբաթներին երկու երկրներն ուժեղացրել էին զինված ներկայությունը սահմաններին։

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ