Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային բախումները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Կամբոջայի և Թաիլանդի սահմանին հրետանու կիրառմամբ  բախումները շարունակվել են երկրորդ օրը շարունակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարին:

«Երկու բանակներն էլ շարունակել են օգտագործել ծանր հրետանի՝ միմյանց դիրքերը հրետակոծելու համար: Մեր զորքերը հաստատուն վերահսկում են իրենց դիրքերն ամբողջ առաջնագծի երկայնքով և առանց վախի կրակ են բացում ագրեսիվ թշնամու դեմ», - հայտարարել է Կամբոջայի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-լեյտենանտ Մալի Սոչհեաթը:

Նրա խոսքով՝ հուլիսի 24-ին թաիլանդցի զինվորականները Կամբոջայի տարածքում հարվածներ են հասցրել ութ օբյեկտի՝ օգտագործելով ծանր զենք և F-16 կործանիչներ: Ավելի վաղ Մալի Սոչհեաթը նշել է, որ կամբոջական բանակը գործում է բացառապես ինքնապաշտպանության շրջանակներում՝ պատասխանելով թաիլանդական զորքերի «չհրահրված ներխուժմանը», որը «խախտել է Կամբոջայի տարածքային ամբողջականությունը»:

Թաիլանդական կողմն էլ Կամբոջային է մեղադրել իրավիճակը սրելու համար։

Միևնույն ժամանակ Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում առնվազն 14 քաղաքացիական անձ և մեկ զինծառայող է զովել, ևս 46-ը՝ վիրավորվել Կամբոջայի հետ սահմանին տեղի ունեցած բախումների ընթացքում:

Կամբոջայի և Թաիլանդի միջև հարաբերությունները շարունակում են վատթարանալ մայիսի 28-ին տեղի ունեցած զինված միջադեպից հետո, որի ընթացքում թաիլանդցի զինվորները կրակ են բացել կամբոջական ռազմական հենակետի վրա Ֆոնգի շրջանի Տեչո Մորոկոտ գյուղի այն վիճելի տարածքում, որը գտնվում է Կամբոջայի Պրեահվիհերի նահանգի և Թաիլանդի Ուբոնռաթչաթանի նահանգի միջև: Դրա հետևանքով մեկ կամբոջացի զինծառայող սպանվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել:

Կամբոջան էլ հարվածել է Թաիլանդի գյուղերից մեկին, վնասվել է հիվանդանոց, բենզալցակայան։ Թաիլանդում 600 սահմանամերձ դպրոց դադարեցրել է աշխատանքը, մարդկանց տարհանել են վտանգավոր շրջաններից։ 

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց