Արա Խզմալյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հանրային խորհրդի առաջիկա անելիքները

1 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը, կարևորելով հասարակության և իշխանության միջև կապի ամրապնդման գործում Հանրային խորհրդի դերակատարումը, նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ ինստիտուտի ներուժը՝ ընդլայնելով դրա կարողությունները, մեծացնելով ազդեցությունն ու հանրային տեսանելիությունը։ Նախագահի համոզմամբ՝ Հանրային խորհուրդը պետք է դառնա բաց, ընդգրկուն քննարկումների հարթակ՝ հանրությանը հուզող հարցերը բարձրաձայնելու և անհրաժեշտ երկխոսության ձևավորմանը նպաստելու համար։

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Արա Խզմալյանի փորձառությունն ու մասնագիտական կարողությունները՝ ընդգծելով, որ խորհրդի անդամներն իրենց հեղինակությամբ կարող են նպաստել հասարակական կարևոր հարցերի բարձրաձայնմանը։

Ըստ աղբյուրի՝ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ներկայացրել է խորհրդի առաջիկա անելիքներն ու գործունեության առաջնահերթությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանրային խորհրդի ծրագրերը և հասարակական ներգրավվածության բարձրացման հնարավոր ուղիները։

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում