Հայաստան

Թափոնների կառավարումն ու վերահսկումը՝ ավելի մատչելի եղանակով

1 րոպեի ընթերցում

Թափոնների կառավարումն ու վերահսկումը՝ ավելի մատչելի եղանակով

Կառավարության որոշմամբ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը թափոնների կառավարման ոլորտում շրջակա միջավայրի նախարարության կողմից մատուցվող ծառայություններից կարող են օգտվել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտվելով էլեկտրոնային հարթակի համապատասխան բաժնից, ինչն էլ կնվազեցնի փաստաթղթաշարժի վրա ծախսվող ժամանակը և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 24-ի նիստում։ 

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ստեղծված տվյալները կպահպանվեն դրանց էլեկտրոնային հարթակում, հասանելի կլինեն և ավելի մատչելի եղանակով կօգտագործվեն թափոնների կառավարման կամ վերահսկման, ինչպես նաև պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրման և տարածման ոլորտների լիազոր մարմինների կողմից՝ թափոնների հաշվառման և պաշտոնական վիճակագրության վարման, թափոնների հավաքման, փոխադրման, օգտահանման կամ հեռացման թույլտվությունների ստացման համար և  այլ գործընթացներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում