Հայաստան

Կներդրվի խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն կիրառելու հնարավորություն

1 րոպեի ընթերցում

Կներդրվի խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն կիրառելու հնարավորություն

Հայաստանի կառավարությունը սահմանել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 24-ի նիստում։ 

Նման որոշման ընդունումը  պայմանավորված է ՀՀ-ում նաև խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն կիրառելու հնարավորության ներդրման անհրաժեշտությամբ: Խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրությունը հնարավոր կլինի կիրառել պետական և համայնքային ծառայություններ ստանալու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է կարգավորել նաև SmartID համակարգը մասնավոր հատված-քաղաքացի, մասնավոր հատված-պետություն ծառայություններում կիրառելի, կանխատեսելի և անվտանգ դարձնելու հետ կապված հարաբերությունները։ Հաշվի առնելով օրենքի գործող կարգավորումները, դա հնարավոր է իրականացնել միայն հավաստագրման կենտրոնի միջոցով, որի ծառայությունների որակը հավաստվում է պետության կողմից՝ հավատարմագրման միջոցով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում