Կյանքից հեռացել է ռոք երգիչ Օզի Օսբորնը

1 րոպեի ընթերցում

Heavy metal-ի աստղ Օզի Օսբորնը կյանքից հեռացել է Black Sabbath խմբի իր գործընկերների հետ վերամիավորվելուց և երկրպագուների համար մեծ հրաժեշտի համերգից ընդամենը մի քանի շաբաթ անց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Sky News-ը փոխանցել է նրա ընտանիքի հայտարարությունը.  «Այնպիսի տխրությամբ, որը պարզ բառերով հնարավոր չէ փոխանցել, մենք ստիպված ենք տեղեկացնել, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացել է այսօր առավոտյան: Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված էր սիրով»։ 

Ավելի քիչ, քան երեք շաբաթ առաջ, նրա հայրենի Բիրմինգեմ քաղաքի Villa Park մարզադաշտի բեմում գահից ելույթ ունենալիս, Օսբորնը երկրպագուներին ասել էր. «Դուք չեք պատկերացնում, թե ինչ եմ զգում. սրտանց շնորհակալություն եմ հայտնում ձեզ»: 

 Դա համերգ էր, որտեղ 76-ամյա երաժշտի «վերջին խոնարհման» համար ելույթ ունեցան նրա սիրելի խմբերից մի քանիսը, այդ թվում ՝ Metallica-ն և Guns N' Roses-ը:

Հայերեն Français Türkçe

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից