Հայաստանում հարցվածների մեծամասնությունը գոհ է զինված ուժերի աշխատանքից

3 րոպեի ընթերցում

Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հարցում է անցկացրել Հայաստանում՝ պարզելու, թե որքանով են քաղաքացիները գոհ կամ դժգոհ ՀՀ տարբեր կառույցների աշխատանքից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցված քաղաքացիներից 72 տոկոսը գոհունակություն է հայտնել ՀՀ Զինված ուժերի աշխատանքից, 24 տոկոսը դժգոհ է, իսկ 4 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել։

Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ գոհունակություն է արտահայտել հարցվածների 58 տոկոսը, դժգոհություն է հայտնել 35 տոկոսը, իսկ 6 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել։

Մարզպետարանների աշխատանքից գոհ է 56 տոկոսը, դժգոհ՝ 33 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 11 տոկոսը։

Ոստիկանության աշխատանքից գոհ է 54 տոկոսը, դժգոհ՝ 41 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 4 տոկոսը։

ԶՈՒ ղեկավար կազմի աշխատանքից գոհ է 48 տոկոսը, դժգոհ՝ 44 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 8 տոկոսը։

Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքից գոհ է 52 տոկոսը, դժգոհ՝ 42 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 7 տոկոսը։

Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից գոհ է 46 տոկոսը, դժգոհ՝ 42 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 11 տոկոսը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքից գոհ է 44 տոկոսը, դժգոհ՝ 41 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 15 տոկոսը։

Վարչապետի աշխատակազմի աշխատանքից գոհ է հարցվածների 38 տոկոսը, դժգոհ՝ 58 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 4 տոկոսը։

Նախարարություններից գոհ է 38 տոկոսը, դժգոհ՝53 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 9 տոկոսը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքից գոհ է 35 տոկոսը, դժգոհ՝ 55 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 9 տոկոսը։

Դատախազության գործունեությունից գոհ է 35 տոկոսը, դժգոհ 47 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 18 տոկոսը։

Երևանի քաղաքապետարանի աշխատանքից գոհ է 33 տոկոսը, դժգոհ՝ 65 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 2 տոկոսը։

Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատանքից գոհ է 32 տոկոսը, դժգոհ՝53 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 17 տոկոսը։

Դատարանների աշխատանքից գոհ է 31 տոկոսը, դժգոհ՝ 52 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 16 տոկոսը։

Ազգային ժողովի աշխատանքից գոհ է հարցվածների 24 տոկոսը, դժգոհ՝ 72 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 4 տոկոսը։

Հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։  Այն անցկացվել է 18 տարին լրացած 1505 Հայաստանի քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց շրջանում։ Նշվում է, որ սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։

Հայերեն العربية English Español فارسی Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ