Մշակույթ

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ելույթ կունենա Աթենքի կոնսերվատորիայում

1 րոպեի ընթերցում

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ելույթ կունենա Աթենքի կոնսերվատորիայում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հուլիսի 22-ին Աթենքի կոնսերվատորիայում կկայանա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի բացառիկ համերգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կղեկավարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։ 

Ծրագրում՝ բարոկկո և հայկական երաժշտություն։

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին։ 

Ողջույնի խոսքով հանդես կգա Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Նախաձեռնությունը միտված է Հայաստան-Հունաստան մշակութային և կրթական կապերի խորացմանը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում