Չինաստան

Ֆոն դեր Լայենը և Կոշտան կմեկնեն Չինաստան

1 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենը և Կոշտան կմեկնեն Չինաստան

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Չինաստանի և Եվրոպայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան և Եվրահանձնաժողովի ղեկավար ֆոն դեր Լայենը հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան»,- ասվում է հայտարարության մեջ։

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն առանձին հանդիպումներ կունենա Կոշտայի և ֆոն դեր Լայենի հետ։

«Բացի այդ, Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը Եվրամիության երկու ղեկավարների հետ կանցկացնի Չինաստան-ԵՄ 25-րդ գագաթնաժողովը»,- հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում