Ինչպես են հայերն օգտագործում կրիպտոարժույթը անդրսահմանային դրամական փոխանցումների համար
4 րոպեի ընթերցում

«MoneyFest» առցանց դպրոցի փորձագետ Գուրգեն Ստեփանյանը նշում է, որ կրիպտոարժույթը վստահորեն ամրապնդում է իր տեղը արտերկրում բնակվող հայերի առօրյա ֆինանսական գործերում՝ հատկապես միջազգային փոխանցումների ոլորտում։ Հայաստանում էլ, թվային ակտիվների աճող տարածվածության ֆոնին, ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում դրանց օգտագործմանը միջազգային փոխանցումների նպատակով՝ հատկապես սփյուռքի կողմից։
Հաշվի առնելով, որ Հայաստանի սահմաններից դուրս ապրում է ավելի քան 7 միլիոն հայ, հարմար, արագ և մատչելի դրամական փոխանցումների խնդիրը շարունակում է մնալ առավել քան արդիական։ Շատերն օգնում են իրենց հարազատներին վճարել բնակարանի վարձը, կրթության կամ բուժման ծախսերը։ Սակայն, ավանդական ուղիները՝ SWIFT-ը, Western Union-ը, MoneyGram-ը, հաճախ թանկ, դանդաղ և անհարմար են, հատկապես արժութային սահմանափակումների ու տնտեսական անկայունության պայմաններում։
Ինչո՞ւ հենց կրիպտոարժույթը
Մենք՝ «MoneyFest»-ում, նկատում ենք, որ կրիպտոարժույթը, հատկապես ստեյբլքոյնները, ինչպիսիք են USDT-ն և USDC-ն, գնալով դառնում են ավելի պահանջված գործիք արտերկրում բնակվող հայերի համար։ Դա մի քանի պատճառ ունի․
Փոխանցման արագություն։ Գործարքները կատարվում են ընդամենը մի քանի րոպեի ընթացքում՝ անկախ օրվա ժամից, հանգստյան օրերից։
Ցածր միջնորդավճարներ։ Հատկապես ավանդական բանկերի և միջազգային վճարային համակարգերի համեմատ։
Համընդհանուր կիրառելիություն։ Կրիպտոարժույթը կարելի է փոխանցել, կուտակել կամ փոխանակել դրամի։
Հասանելիություն։ Պետք է միայն սմարթֆոն և ինտերնետ։
Միջնորդների բացակայություն։ Գումարը փոխանցվում է անմիջապես մարդուց մարդուն՝ առանց բանկերի և միջնորդ օպերատորների։
Ստեյբլքոյնները՝ «թվային դոլար» առօրյա կարիքների համար
Ամենաշատ տարածում գտած կրիպտոարժույթները ստեյբլքոյններն են՝ դոլարի հետ կապակցված թվային արժույթներ։ Դրանք հարմար են միջոցներ պահպանելու և փոխանցելու համար, քանի որ չեն ենթարկվում փոխարժեքի կտրուկ տատանումների։ Հենց այս մետաղադրամներն են նախընտրում օգտագործել ֆրիլանսերները, ուսանողները, փոքր բիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նաև այն ընտանիքները, որոնք արտերկրից ստանում են ֆինանսական աջակցություն։
Ստեյբլքոյնների կայունությունը հատկապես գրավիչ է այն երկրներում, որտեղ սահմանափակ է դոլարի հասանելիությունը կամ ազգային արժույթը անկայուն է, ինչը լիովին վերաբերում է նաև Հայաստանին։
Ինչպե՞ս սկսել։ Ի՞նչ է պետք իմանալ
Նրանց համար, ովքեր նոր են սկսում ծանոթանալ կրիպտոաշխարհին, կարևոր է հասկանալ անվտանգության հիմնական սկզբունքներն ու տեխնիկական նրբությունները։ Ամենաշատ տրվող հարցերը, որոնցով մեզ դիմում են սկսնակները, վերաբերում են այն բաներին, թե ինչպես ստեղծել կրիպտո դրամապանակ, ինչպես անվտանգ պահել գաղտնի բանալիները, ինչպես գնել USDT կամ այլ հայտնի մետաղադրամներ, ինչպես փոխանակել կրիպտոարժույթը դրամի և հակառակը, նաև թե ինչպես պաշտպանվել խարդախություններից և ֆիշինգային հարձակումներից։
Այս բոլոր թեմաների շուրջ մենք՝ «MoneyFest»-ում, մշակել ենք մանրամասն քայլ առ քայլ ցուցումներ, ուսուցողական նյութեր և գործնական խորհուրդներ։ Առցանց դասընթացների շրջանակներում օգտվողները հնարավորություն ունեն ծանոթանալու ամենաարդիական տեղեկատվությանը, իրական օրինակներին և հարցեր տալու մասնագետներին։
Կրիպտոարժույթը պարզապես նորաձև միտում չէ, այլ իրական գործիք, որն ունակ է զգալիորեն հեշտացնել ֆինանսական փոխգործակցությունը արտերկրում բնակվող հայերի և նրանց ընտանիքների միջև Հայաստանում։ Ճիշտ մոտեցման դեպքում այն դառնում է ոչ միայն փոխանցումների միջոց, այլ նաև հնարավորություն՝ պահպանելու վերահսկողությունը սեփական ֆինանսների նկատմամբ գլոբալ անորոշության պայմաններում։