Հայաստան

Կառավարությունն ավելի քան 1.5 մլրդ դրամ կհատկացնի մարզերում առաջնահերթ ծրագրերի իրականացման համար

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն ավելի քան 1.5 մլրդ դրամ կհատկացնի մարզերում առաջնահերթ ծրագրերի իրականացման համար

Կառավարությունը շուրջ 1.568 մլրդ դրամ կուղղի ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, հրատապ համարվող ծրագրերի իրականացմանը։ «Սրմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆինանսական միջոցները կտրամադրվեն վերաբաշխման միջոցով՝ 2025 թվականի պետական բյուջեում նախատեսված հատկացումներից։

Ըստ նախագծի՝ գումարները կուղղվեն հետևյալ մարզերին. Արմավիրի մարզ-287.9 մլն դրամ՝ Փարաքարի նորակառույց թաղամասի անձրևատար կոլեկտորի վերակառուցման համար, Լոռու մարզ-697.2 մլն դրամ՝ Տաշիրի կամուրջների վերանորոգման, Ալավերդու հենապատերի և փողոցների նորոգման, Սանահին թաղամասի ջրամատակարարման համակարգի արդիականացման և կրթահամալիրներին տանող ճանապարհների նախագծման համար, Կոտայքի մարզ-100 մլն դրամ՝ Պտղնի բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, Շիրակի մարզ-1 մլն դրամ՝ Բավրա բնակավայրում հանրային գերակա շահ ճանաչված հողամասի դիմաց փոխհատուցման պարտավորության կատարում, Սյունիքի մարզ-129.9 մլն դրամ՝ Մեղրիում մանկապարտեզի շրջակա տարածքի դրենաժային համակարգի կառուցման, Սիսիանում բնակելի շենքերի տանիքների վերանորոգման և գույքի գնահատման աշխատանքների համար, Վայոց ձորի մարզ-3.1 մլն դրամ՝ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով, Տավուշի մարզ-322.9 մլն դրամ՝ Իջևանի Սարիգյուղ և Կիրանց բնակավայրերում խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցման համար, Արարատի մարզ-26.1 մլն դրամ՝ Զանգակատան ջրամբարի ոռոգման ցանցի նոր ջրատարի կառուցման համար։

Նշվում է, որ մի շարք ծրագրեր իրականացվում են արդեն սկսված նախաձեռնությունների շարունակականության շրջանակում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում