Նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպան Մայա Դաղերին

3 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Դաղերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Լիբանանի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը պատմականորեն ձևավորված է ջերմ բարեկամական կապերի և ընդհանուր արժեքների վրա:

«Վստահ եմ, որ Դուք լավ գիտեք մեր վերաբերմունքը Լիբանանի պետության և ժողովրդի նկատմամբ։ Հավատացեք՝ Լիբանանում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն՝ լինի դրական, թե՝ բացասական, մեզ մոտ ընդունվում է նույնքան սրտացավությամբ, որքան եթե դա տեղի ունենար մեր երկրում:

Մենք մշտապես զգացել ենք միմյանց կարիքը։ Դա վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին՝ սկսած քաղաքական համագործակցությունից, մինչև միջազգային հարթակներում միմյանց աջակցությունը»,- ասել է նախագահը։

Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի վերջերս արտահայտած դիրքորոշման համար՝ Իսլամական համագործակցության կազմակերպության Ստամբուլում կայացած գագաթնաժողովի ընթացքում։ Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Լիբանանը վերապահում է հայտնել ընդունված հայտարարության այն ձևակերպումների առնչությամբ, որոնք Ադրբեջանի նախաձեռնությամբ ներառվել էին հակահայկական ենթատեքստով։

Խոսելով երկու երկրների հարաբերություններն առավել ակտիվացնելու անհրաժեշտության մասին ՝ նախագահը նշել է, որ ապագային պետք է նայել լավատեսությամբ: «Ես ավելի լուսավոր ապագա եմ տեսնում մեր երկու երկրների համար»,- հավելել է նա։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Ես հեռանում եմ Հայաստանից՝ գրեթե ութ տարի դիվանագիտական առաքելություն իրականացնելուց հետո։ Հեռանում եմ տխրությամբ, սակայն, միևնույն ժամանակ, ուրախությամբ, քանի որ, ինչպես նշեցիք, ապագան մեր երկու երկրների համար լուսավոր է լինելու»։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-լիբանանյան հարաբերությունների հնարավորինս արագ ակտիվացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով Լիբանանում վերջին շրջանում սկսված վերակառուցման և վերականգնման գործընթացները, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական կապերն ու փոխադարձ վստահության ամուր հիմքերը։

Զրույցի ավարտին Հանրապետության նախագահը դեսպան Դաղերին մաղթել է հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության մեջ:

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն